Հռոմի Պապը պատարագ է մատուցել Ծաղկազարդի օրը Սուրբ Պետրոսի կիսադատարկ տաճարում, հաղորդում է CNN-ը։

Պատարագի ժամանակ նա ուղերձով դիմել է երիտասարդությանը՝ կոչ անելով նրանց չվախենալ ռիսկի դիմել կյանքով առաջնագծում հանուն հարազատների կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ։

«Տեսեք իսկական հերոսներին, որոնց մենք տեսնում ենք այսօր․ նրանք հայտնի չեն, հարուստ չեն ու հաջողակ մարդիկ չեն։ Նրանք մարդիկ են, որոնք զոհաբերում են սեփական անձը՝ ծառայելով ուրիշներին։ Համարեք, որ դուք կոչված են վտանգել ձեր կյանքն առաջնագծում։ Մի վախեցեք նվիրել ձեր կյանքն Աստծուն եւ ուրիշներին․ նա կհատուցի»,-հայտարարել է Հռոմի Պապը։

Սովորաբար Ֆրանցիսկոս Առաջինն այդ օրը ելույթ է ունենում հազարավոր զբոսաշրջիկների առաջ, սակայն այս անգամ ծիսակարգին ներկա էին միայն մի քանի հոգեւոր ծառայողներ, միանձնուհիներ եւ զգալի չափով կրճատված երգչախումբ։