Եգիպտոսի հայ համայնքը նվիրաբերել է մեկ միլիոն եգիպտական ֆունտ Կահիրեում եւ Ալեքսանդրիայում Հայ ուղղափառ պատրիարքարանի անունից «Tahya Misr» հիմնադրամին որպես ներդրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի ջանքերին ուղղված, հաղորդում է Egypt Today-ը։

Իմիգրացիայի հարցերով նախարար Նաբիլա Մաքրամն իր երախտիքն է հայտնել Եգիպտոսի հայերին, որոնք արձագանքել են Հիմնադրամի կոչին COVID-19 պանդեմիայի բռնկման ֆոնին եւ ողջունել են նրանց հայրենասիրական դերը։

Նա ընդգծել է Եգիպտոսի հայերի առանցքային դերը արաբական հանրապետության ժամանակակից պատմության մեջ։