Կորոնավիրուսով խոցված «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի կապիտան Բրեթ Կրոզյեն վարակվել է կորոնավիրուսով, գրում է  The New York Times-ը։

Այդ տեղեկատվությունը հաստատել են Կրոզյեի համադասարանցիները։ Ընդ որում՝ ԱՄՆ Ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանել։

Կապիտանի դասընկերների խոսքով՝ նրա մոտ ի հայտ էին եկել կորոնավիրուսով վարակվելու ախտանշանները դեռեւս հինգշաբթի, նախքան Կրոզյեին նավի հրամանատարությունից հեռացնելը։

Կրոզյեն հեռացվել էր The San Francisco Chronicle-ում հրապարակված նամակի արտահոսքի պատճառով, որում նա գրել էր ԱՄՆ Ռազմածովային ուժերի ղեկավարությանը եւ ներկայացրել մանրամասն տեղեկատվություն ծառայության ժամանակ անհաջողությունների մասին անհրաժեշտ ռեսուրսների ապահովման հարցում վիրուսի տարածման պայմաններում ավիակրից նավաստիների արագ տեղափոխման եւ նավն ախտահանելու համար։

Ռազմածովային ուժերի գործող ղեկավար թոմաս Մոդլին հայտարարել էր, որ կորցրել է վստահությունը Կրոզյեի՝ նավն արդյունավետ կերպով կառավարելու ունակության նկատմամբ։ Մոդլիի խոսքով՝ չստուգված էլեկտրոնային համակարգով էլեկտրոնային նամակն ուղարկելը հանգեցրել է տեղեկատվության արտահոսքի եւ ավելորդ լարվածության նավի օպերատիվ պատրաստվածության հարցում, եւ խաթարել հրամանատարության շղթան։