Միլիոնավոր մոմեր եւ ճրագներ են վառվել կիրակի երեկոյան Հնդկաստանի բոլոր քաղաքներում եւ գյուղերում որպես նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում երկրի միասնականության նշան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքացիներն արձագանքել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ տեղական ժամանակով 21:00-ին ինը րոպե տեւողությամբ իրենց երկրում այդպիսի ակցիա կազմակերպելու կոչին։

Վարչապետը դիմել է հնդիկներին տներում լույսերը հանգցնելու եւ պատշգամբներում ու բաց դռների մոտ մոմերով եւ ճրագներով կանգնելու խնդրանքով։ Այդ լույսերը կոչված են ցուցադրելու 1.3 մլրդ հնդիկների ընդհանուր ուժը, նշել է վարչապետը։

Ավանդաբար Հնդկաստանում վառվում են մոմերն ու ճրագները Դիվալի տոնին չար ուժերին ցրելու համար։ Հայտնի է, որ միջնադարում այդպիսի լույսերով փորձում էին պայքարել համաճարակների դեմ։

«Դա մեր հզոր ուղերձն է կորոնավիրուսի ուժի դեմ պայքարում»,-գրել է վարչապետ Մոդին թվիթերյան իր էջում։