Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը կվերսկսի իր բժշկական գործունեությունը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում, գրում է Independent-ը։

Երկրի կառավարության 41-ամյա ղեկավարը կանցկացնի շաբաթական մեկական հանդիպում որպես երկրի առողջապահության ծառայության ղեկավար։

Վարադքարը որակավորված բժիշկ է եւ ուսումնասիրել է բժշկություն Դուբլինի Տրինիտի քոլեջում։

Նա հեռացել էր Իռլանդական բժշկական խորհրդից 2013 թվականին եւ սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։