ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված դեպքերը կրճատվում են ԱՄՆ-ում համավարակի էպիկենտրոններում՝ հայտարարելով, որ ինքը «թունելի վերջում լույս» է տեսել, հայտնում է BBC News-ը:

Կիրակի Նյու Յորքից, որը համավարակի էպիկենտրոնն է, հայտնել են վարակակիրների եւ մահացության դեպքերի թվի կրճատման մասին:

Թրամփը սա «լավ նշան» է անվանել՝ նախազգուշացնելով միաժամանակ, որ մահվան դեպքերը կավելանան՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում հիվանդության մոտեցող բարձրակետը:

«Ամերիկան առաջիկա օրերին կվերապրի այս համավարակի բարձրակետը»,- իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը:

Նախագահի՝ կորոնավիրուսի հարցերով թիմի անդամ Դեբորա Բիրքսն իր հերթին հայտնել է, որ Իտալիայում եւ Իսպանիայում իրավիճակը, որտեղ վարակումների եւ մահերի թիվը վերջին օրերին կրճատվել է, «մեզ հույս է տալիս, թե ինչպիսին կլինի մեր ապագան»: