Բրոնքսի գազանանոցում 4-ամյա մալայզիական էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է BBC News-ը: 

Նյու Յորքի Բրոնքսի գազանանոցի ղեկավարությունը հայտնել է, որ կենդանու թեստի արդյունքը հաստատվել է Այովայի Անասնաբուժական ազգային ծառայության լաբորատորիայում:

Նադի էգ վագրի եւ նրա քրոջ՝ Ազուլի, ինչպես նաեւ երկու ամուրյան վագրերի եւ երեք աֆրիկյան առյուծների մոտ նկատվել է չոր հազ, ակնկալվում է, որ բոլորն էլ կբուժվեն:

«Կատուները» լավ ախորժակ ունեն եւ եռանդով են շփվում իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների հսկողության ներքո:

Գազանանոցի ձեռնասուններն, ամենայն հավանականությամբ, վարակվել են իրենց հսկիչից: