«Ծնոտներ» ֆիլմի աստղ Լի Ֆյերոն մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով, հայտնում է Deadline-ը: 

Նա 91 տարեկան էր:

Island Theatre Workshop նախագծի գեղարվեստական ղեկավար եւ խորհրդի նախագահ Քեւին Ռայանի խոսքով՝ Ֆյերոն մինչեւ մահը ապրել է Օհայոյի ծերանոցում:

Դերասանուհին 40 տարի աջակցել է այս նախագծին, ինչպես նաեւ դրա շրջանակում դասավանդել է:

1975 թվականի լեգենդար «Ծնոտներ» ֆիլմում, որի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է, Լի Ֆյերոն կատարել է շնաձկան սպանած Ալեքս Քինթների մոր դերը:

Ավելի ուշ՝ 1987 թվականին, նա խաղացել է ֆիլմի շարունակության մեջ՝ «Ծնորտներ. Վրեժխնդրություն»: