Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի ընթացքում իրականացրել են ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ, պարտավոր են  մինչեւ 2020 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այն ֆիզիկական անձինք, որոնք ներառված չեն ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում տեղադրված ցանկում, կարող են հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու նպատակով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է ըստ բնակության վայրի) ներկայացնել դիմում (օրինակելի Ձեւ` ՀՎՀՀ )` կցելով անձնագրի կամ նույնականացման քարտի եւ հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները:

Հարկային մարմնի կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, ՀՎՀՀ շնորհելուց հետո տարեկան եկամուտների հայտարարագրման աշխատանքները կարող եք իրականացնել հետեւյալ հղմամբ նշված քայլերի հաջորդականությամբ:

Կից ֆայլերով՝ ՀՎՀՀ տրամադրելու համար դիմումի օրինակելի ձեւը եւ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեները: