Մեծ Բրիտանիայում ավտոմոբիլային ոլորտը ներկայացնող խումբը կրճատել է այս տարվա իր վաճառքների կանխատեսումը 23 տոկոսով կամ 1.73 մլն ավտոմեքենայով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի ազդեցության պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես հայտնել են ավտոարտադրողների ու վաճառողների համայնքում, այդ ցուցանիշը 25 տոկոսով պակաս է 2019 թվականին գրանցված ավտոմեքենաների թվից։

Մարտին ավտոմեքենաների վաճառքները կրճատվել էին 44 տոկոսով կամ 254 684 միավորով՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի, մինչդեռ առաջին եռամսյակում ավտոմեքենաների վաճառքները նվազել էին 31 տոկոսով՝ հասնելով 483,55 միավոր տրանսպորտային միջոցի։