Իրաքի հարավում ամերիկյան նավթավերամշակման գործարանի վրա հարձակում է իրագործվել առնվազն երեք հրթիռով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրաքում ռազմական աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ սա վերջին ամիսներին Իրաքում ամերիկյան էներգետիկ կետերի վրա առաջին հարձակումն է:

Միջադեպը տեղի է ունեցել Բասրա նահանգում:

Աղբյուրների խոսքով՝ ուժայիններն ավելի ուշ Զուբայր-Շուայբա ճանապարհին հայտնաբերել են 11 չօգտագործված պարկուճներով նռնականանետ, որոնք վնասազերծվել են: