Քութաիսիում (Իմերեթիի շրջան) գրանցվել է մի կնոջ կորոնվիրուսային ինֆեկցիայով վարակման դեպք, որը տանից փողոց դուրս չի եկել, հայտնում է «Sputnik-Գրուզիան»-ն՝ վկայակոչելով Առաջին ալիքը:

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում վիրուսը հայտնաբերվել է 63-ամյա կնոջ մոտ: նա շփվել է միայն իր երեխաների հետ: Այս պահին նրա վիճակը ծանր չէ:

«Առաջին հայացքից պացիենտի վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության, դիտվում է շնչառության թուլացում: Նա նաեւ սրտային անբավարարություն ունի, եւ սա, իհարկե, վիճակը բարդացնում է: Մենք անալիզներ են կատարում, պատասխանները եւ անհրաժեշտ բուժումը կլինեն»,- ասել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Մարիամ Վարդանաշվիլին:

Պացիենտը ասում է, որ փողոց դուրս չի եկել այն օրից, ինչ իմացել է կորոնավիրուսի տարածման եւ Քութաիսիում առաջին դեպքի հայտնվելու մասին: Շփվել է միայն երեխաների հետ, նրանցից մեկն աշխատում է շտապ օգնությունում:

«Ենթադրաբար, սա ներքին փոխանցման դեպք է: Պատասխանն այսօր հաստատվել է, եւ նրա երեխաներին, իհարկե, նույնպես կզննեն: Եթե նրանց մոտ վիրուսը չհաստատվի, փոխանցման աղբյուրն անհայտ կմնա»,- նշել է Վարդանաշվիլին:

Պացիենտն ինքը նշում է, որ դժվարանում է քայլել, արագ է հոգնում, տանջվում է հեւոցից:

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսային ինֆեկցիայով ընդհանուր 6 պացիենտ կա: