SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակի պայմաններում տնտեսության աջակցության համար Գերմանիայում արդեն հատկացվել է ընդհանուր առմամբ 1,137 տրիլիոն եվրո, երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, տեղեկացրել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը, հաղորդում է DW-ը։

Հիմնական գումարը կհատկացվի Տնտեսության կայունացման ֆոնդին, որը պետք է ապահովի ֆինանսավորում հակահամաճարակաբանական սահմանափակումներից տուժած ձեռնարկություններին, եւ բանկերին ձեռնարկությունների սեփականատերերի կողմից վերցված վարկերի երաշխիքներ տրամադրի։

Հակաճգնաժամային ֆինանսավորման մյուս միջոցառումներից են փոքր ձեռնարկություններին աջակցությունն ու առողջապահության ոլորտում լրացուցիչ ներդրումները, ինչպես նաեւ այն ձեռնարկությունների աշխատակիցներին ոչ լրիվ զբաղվածության համար տրամադրվող նպաստները, որոնք ստիպված էին կրճատել արտադրությունը։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը շատ թանկ կարժենա, նշել է Բարչը։ Դա հաղթահարելուն ուղղված ծախսերը կգերազանցեն կորուստները, որոնք գրանցվել էին 2007-2008 թթ․ ֆինանսական ճգնաժամի տարիներին։ Սակայն միջոցառումները, որոնց համար ֆինանսական միջոցներ են հատկացվել, «խելամիտ» են՝ ըստ խորհրդարանի։