ԱՄՆ-ն ապրում է կորոնավիրուսային ճգնաժամի «ամենածանր» շաբաթվա մեկնարկը, ինչպես ասել է բարձրաստիճան պաշտոնյան, զոհերի թվի աճի ֆոնին, սակայն հույսով, որ Նյու Յորքում կկրճատվի մահացությունը, հաղորդում է Reuters-ը։

Նյու Յորքն ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնն է, սակայն կիրակի հայտնել էին, որ շաբաթվա մեր առաջին անգամ զոհերի թիվը նվազել է՝ ի տարբերություն նախորդ օրվա։ Սակայն նահանգում, այնուամենայնիվ, գրանցված է շուրջ 600 մահ եւ նոր վարակման ավելի քան 7300 դեպք։

Լուիզիանան մյուս «թեժ կետն» է, որը հայտնել է շուրջ 500 զոհերի մասին, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 13.000-ը։ Նահանգապետի կանխատեսմամբ՝ հինգշաբթի նահանգում կավարտվեն ԹԱՕ սարքերը։

Փենսիլվանիայում, Կոլորադոյում եւ Վաշինգտոն քաղաքում նույնպես սկսում է աճել մահացության թիվը։

«Ճիշտն ասած, դա կլինի ամենածանր եւ ամենատխուր շաբաթը ամերիկացիների մեծամասնության կյանքում։ Դա կլինի մեր Փերլ Հարբորը, սեպտեմբերի 11-ը, պարզապես չի տեղայնացվի»,-կիրակի ասել է ԱՄՆ գլխավոր սանիտարական բժիշկ Ջերոմ Ադամսը։

«Դա տեղի կունենա ամբողջ երկրում։ Եւ ես ցանկանում եմ, որ Ամերիկան դա հասկանա»։

Երկրում ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հատել է 336.000-ի սահմանագիծը, մահացել է 9.573 մարդ՝ համաձայն Ռեյտերի տեղեկություններ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկիրը բախվել է «տառապանքի ժամերի» հետ, սակայն հույս հայտնել, որ Նյու Յորքում մահացությունը կարող է «կայունանալ»։ «Մենք լույս ենք տեսնում թունելի վերջում»,-լրագրողներին ասել է նա։