ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 6-ին, կազմել է 501.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.38 դրամ (նվազել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.76 դրամ (նվազել է 1.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.58 դրամ (աճել է 0.02 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  232.04 դրամ, ոսկի՝  26,011.57 դրամ, պլատին՝  11,513.4 դրամ: