Ֆրանսիան, հավանաբար, կունենա հետպատերազմական շրջանում ամենածանր տնտեսական անկումը, որը շատ ավելի կգերազանցի 2.2 տոկոս անկումը, որը դիտարկվել էր 2009 թվականին համաշխարհային ճգնաժամից հետո, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը, հաղորդում է Reuters-ը։

«Դա խոսում է տնտեսական ցնցման հզորության մասին, որի հետ մենք բախվել ենք»,-հայտարրաել է Լե Մերը։

Կառավարության կանխատեսմամբ՝ արտակարգ դրության հետեւանքով թարմացված բյուջեով այս տարի տնտեսությունը կկրճատվի 1 տոկոսով, սակայն կառավարությունը հայտարարել է, որ ստիպված կլինի վերանայել այդ թիվը։