Իրաքում ԱՄՆ գործողությունները վտանգավոր են ամբողջ տարածաշրջանի համար եւ շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում աշխարհի եւ տարածաշրջանում կայունության համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը։

«Մենք համարում ենք, որ ԱՄՆ գործողություններն ապակայունացնում են տարածաշրջանը, ու հույս ունենք, որ Վաշինգտոնը վերջապես կկատարի Իրաքի ժողովրդի պահանջներն ու կհեռանա երկրից»,-հավելել է նա՝ մեկնաբանելով տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ն շատացնում է իր զինվորական տեղաշարժը հարեւան Իրաքում եւ մտադիր է տեղակայել այնտեղ իր «Պատրիոտ» հրթիռները։

«Իրաքում ԱՄՆ գործողությունները հակասում են Իրաքի ժողովրդի եւ խորհրդարանի պահանջներին, եւ դա եւս երկրի ինքնավարության վառ խախտում է»,-նշել է Մուսավին։ «Այն, ինչ ներկայումս կատարվում է Իրաքում, իրենց ներքին գործն է։ Սպառնալիքի դեպքում [Իրաքի դեմ] իրաքցիներին իրենք կոշտ պատասխան կտան»,-ընդգծել է նա։