Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի Facebook-ի էջը:

«Այս ամենի հետ մեկտեղ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնեւմակոկի դեմ պատվաստումները եւ այլն:

Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված եւ անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում:

2020 թվականի մարտի 30-ից մինչեւ ապրիլի 3-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ը՝ կապույտ հազի դեմ»,- ասված է հայտարարության մեջ: