Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Կոնկրետ այդ դեպքը երկրում առկա արտակարգ դրությունով պայմանավորված է եղել։ Ոստիկանները ցանկացել են կանգնեցնել քաղաքացուն, որպեսզի ստուգեն փաստաթղթերը, չգիտես՝ ինչու քաղաքացին փախել է, ոստիկանը հետապնդել ու կանգնեցրել է, ճշտել է։ Հարկադրանքի միջոց չի կիրառվել»,- պատմեց փոխոստիկանապետը։