Երեւանում, այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի 2-րդ փողոցում, ՎԱԶ 21099 մակնիշի 35 FC 643 համարանիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին։

Shamshyan.com-իհաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության է հասել Երևանում հայտնի «Դռռիկ Խչոն»՝ իր ընկերների հետ, որոնք վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։