Կորոնավիրուսի համավարակը, անկասկած, մեր կյանքում շատ բան փոխեց, մենք սկսեցինք գնահատել այն, ինչը սովորական էր դարձել՝ աշխատանքի գնալը, այգում զբոսնելը, ընկերների հետ սրճարանում հանդիպելը: Մեզնից շատերի համար մեր բնակարանները դարձել են «անառիկ ամրոց», որտեղ հնարավորություն ունենք պաշտպանվել սպառնալիքներից: Մեր բժիշկներն այսօր հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատերազմի առաջնագծում, ամեն րոպե իրենց վտանգի են ենթարկում, որպեսզի փրկեն մեր կյանքը: Մենք հիանում ենք նրանցով եւ գնահատում, սակայն քչերն են մտածել այն մասին, թե նրանցից բացի ովքեր են պայքարում այդ մարտում. նրանք մթերային խանութների վաճառողներն են, դեղատների աշխատողները, հեռուստահաղորդակցության ընկերությունների աշխատակիցները:

Դպրոցներում կամ համալսարաններում ուսումը, աշխատանքը տեղափոխվել են վիրտուալ տարածք: Մենք բողոքում ենք սոցցանցերում, նորություններ կարդում, հեռախոսով շփվում մեր ընկերների եւ հարազատների հետ: Եվ այդ ամենը մեզ համար սովորական է թվում: Սակայն մենք նույնիսկ չենք մտածում այն մասին, որ այդ բարիքների հետեւում կանգնած են սովորական մարդիկ, մեր հայրենակիցները: Հիմա խոսքը հենց նրանց մասին է:  

 

«Այսօր մեր աշխատակիցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, մենք փորձում ենք օպերատիվ արձագանքել ցանկացած բողոքի եւ դիմումի»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընդ որում, ընկերությունն իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ վնաս չհասցնելով կապի որակին: Համաձայն սահմանված կարգի՝ գրասենյակ են այցելում միայն այն աշխատակիցները, որոնց ֆիզիկական ներկայությունն անհրաժեշտ է, մյուսներն աշխատում են հեռահար: Նրանց համար, ովքեր չունեն հեռահար աշխատելու հնարավորություն, ապահովվում են զգուշություն ու անվտանգության բոլոր միջոցառումները, պահպանվում է սոցիալական հեռավորությունը, աշխատակիցները աշխատանքի են գնում դիմակներով եւ ձեռնոցներով, ալկոգել են օգտագործում: Ամեն առավոտ ընկերության բուժաշխատողը ստուգում է աշխատակիցների ջերմությունը: Աշխատանքի ավարտից հետո աշխատակիցներին ընկերության ավտոմեքենաներով տուն են հասցնում:

«Երբ հայտնի դարձավ Հայաստանում կորոնավիրուսի տարածման մասին եւ գրանցվեցին վարակման առաջին դեպքերը, մեր թիմը՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները, աշխատակիցների հավելյալ գործողությունների ծրագիր մշակեց»,- նշեց ընկերության հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Աննա Ավետիսյանը: 

Այսօր ընկերության գրեթե բոլոր ստորաբաժանումներն աշխատում են գերինտենսիվ ռեժիմով՝ գործադրելով բոլոր ջանքերը՝ ստեղծված պայմաններում կապն ապահովելու համար:

Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների աշխատանքի հիմքում ընկած է 2 սկզբունք՝ աշխատակիցների առողջության անվտանգության ապահովումն ու հաճախորդների պատշաճ սպասարկումը: Կենտրոնի աշխատակիցները բաժանվել են 3 խմբի, առաջին խումբն աշխատում է հեռահար ռեժիմով՝ տնից, սպասարկում է օնլայն խորհրդատու է անցկացնումծառայությունը եւ սպասարկում Facebook սոցցանցում Beeline Armenia պաշտոնական էջը: Երկրորդ եւ երրորդ խմբերն աշխատում են հերթափոխերով՝ հաշվի առնելով մեծացած ծանրաբեռնվածությունը և դիմումների հետագա աճի կանխատեսումները:

«Այս շրջանում մենք շատ զանգեր ենք ստանում, եւ հաճախորդները ստիպված են լինում սպասել  մասնագետի պատասխանին: Մենք երախտապարտ ենք մեր հաճախորդներին սպասելու եւ այս բարդ իրավիճակը ըմբռնելու համար»,- նշեց Աննա Ավետիսյանը:

Սակայն նույնիսկ այս լարված օրերին լինում են հումորային իրավիճակներ: Օրինակ, ընկերության՝ տանը մնալու կոչերի ֆոնին որոշ հաճախորդներ սկսել են հետաքրքրվել, թե արդյոք դա նշանակում է, որ իրենց տնից դուրս կապը չի աշխատի:  Որոշ հաճախորդներ հումորով նշել են, որ դա հնչում է որպես «անեծք չամուսնացածների համար»: Հաճախորդներից մեկը բողոքել է ինտերնետի բացակայությունից, ինչի արդյունքում երեխան կարող էր «բացակա» ստանալ օնլայն դասի ժամին:   

Աշակերտների «անհարգելի» բացակայություններից խուսափելու համար Beeline–ն աշխատում է շուրջօրյա: «Ընդ որում, մոնիթորինգի ստորաբաժանման ինժեներները բաժանվել են 4 խմբի, յուրաքանչյուր խումբ աշխատում է 09:00-ից հաջորդ օրվա 08:55-ն: Հերթափոխից հետո բոլոր գործիքները ախտահանվում են, խումբը լքում է աշխատանքի վայրը հաջորդ խմբի ժամանումից 5 րոպե առաջ, որպեսզի բացառվի նրանց միջեւ շփման հնարավորությունը: Այդ նպատակով ինժեներներին չի թույլատրվում փոխել խումբը»,- նշեց ցանցերի կառավարման կենտրոնի ղեկավար Գեւորգ Սարգսյանը:

Ոչ պակաս լարված իրավիճակ է նկատվում նաեւ ցանցերի շահագործման ծառայությունում: «Մենք աշխատում ենք ճգնաժամային ռեժիմում: Օպերատիվ կերպով իրականացնում ենք վթարային-վերականգնողական աշխատանքները»,- հայտնեց ցանցերի շահագործման ծառայության ղեկավար Հայկ Թառումյանը:

Ծառայության մասնագետներն անհրաժեշտության դեպքում այցելում են հաճախորդներին՝ հետեւելով անվտանգության բոլոր կանոններին: Beeline-ի թիմի աշխատանքի արդյունքը անխափան կապն է, իսկ դա նշանակում է՝ շարունակել սոցիալական ակտիվությունը, մնալ զարգացումների կիզակետում՝ հույս ունենալով շուտափույթ վերադառնալ սովորական առօրյայի: «Մնացեք տանը, իսկ մենք կփորձենք օգնել ձեզ չձանձրանալ»,- կոչ է անում Beeline-ի թիմը:

Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակի հետ կապված ընկերությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ զանգելն անվճար է դարձել, հետաձգվել են  հետվճարային բաժանորդների վճարումները, Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են այցելել պետական կայքեր առանց ինտերնետի սակագնի: Ընկերությունն արձագանքել է ԿԳՄՍՆ-ի կոչին եւ աջակցություն է ցուցաբերում հեռահար ուսուցմանը, ինչպես նաեւ աջակցում Առողջապահության նախարարության կամավորներին: