Տվյալների պաշտպանության հարցով եվրոպական սուպերվիզորը կոչ է արել ստեղծել համաեվրոպական բջջային հավելված կորոնավիրուսի տարածմանը հետեւելու համար ԵՄ տարբեր երկրներում տարբեր հավելվածների փոխարեն, որոնք կարող են ոտնահարել մասնավոր կյանքի անձեռնմխելիության մարդկանց իրավունքը, հաղորդում է Reuters-ը։

Ամբողջ Եվրոպայում կառավարությունները մշակել կամ պատրաստվում են թողարկել հեռախոսային խոսակցություններին հետեւող հավելվածներ, որպեսզի հետեւեն մարդկանց, որոնք շփվել են վարակվածների հետ, եւ վերահսկել կարանտինում գտնվողներին։

Այդ քայլերը քննադատության ալիք են բարձրացրել ակտիվիստների շրջանում տվյալների գաղտնիության առումով՝ խուսափելով, որ դրանք մշտական գործողություններ կդառնան պանդեմիայի ավարտից հետո։

EDPS-ն հայտարարել է, որ շփումները բացահայտելու համար հաղորդակցության ժամանակավոր իդենտիֆիկատորների  եւ Bluetooth տեխնոլոգիայի կիրառումը պաշտպանում են ինչպես գաղտնիությունը, այնպես էլ անձնական տվյալները, սակայն մտահոգություն է հայտնել տարատեսակ հավելվածների ի հայտ գալու առիթով՝ նշելով, որ համաեվրոպական մոտեցումը ավելի արդյունավետ կլինի։ «Այդ տարաձայնությունները հաշվի առնելով՝ EDPS-ն կոչ է անում ստեղծել COVID-19 համաեվրոպական բջջային հավելված, որը կհամակարգվի ԵՄ մակարդակում»,-հայտարարել է ԵՄ անվտանգության ծառայության ղեկավար Վոյցեխ Վեւորովսկին։ «Իդեալում, անհրաժեշտ է նաեւ համակարգել մեր գործունեությունն Առողջախահության համաշխարհային կազմակերպության հետ ի սկզբանե տվյալների պաշտպանությունն ապահովելու համար»,-ասել է նա։