ԱՄԷ-ից Emirates Airline եւ Etihad Airways փոխադրողները վերսկսել են սահմանափակ ուղեւորափոխադրող թռիչքները կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկու շաբաթ տեւողությամբ դադարից հետո, հաղորդում է AFP-ը։

Թռիչքները բաց են օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք ցանկանում են հեռանալ Արաբական Միացյալ էմիրություններից, իսկ երկիր մուտք գործելն արգելված է։ Պարսից ծոցի պետության օտարերկրյա բնակիչներին արգելված է ժամանել երկիր մինչեւ ապրիլի կեսը։

Emirates Airline-ը հայտարարել է, որ կիրակի իրականացրել է թռիչք դեպի Լոնդոն եւ եւս մեկ թռիչք է կատարելու երկուշաբթի դեպի Ֆրանկֆուրտ։ Նախատեսվում է շաբաթական չորս թռիչք դեպի Լոնդոն եւ երեք թռիչք դեպի Ֆրանկֆուրտ, Փարիզ, Բրյուսել ու Ցյուրիխ։

Etihad-ը հայտնել է, որ կիրակի վերսկսել է չվերթը դեպի Սեուլ եւ մինչեւ ապրիլի 21-ն այդ ուղղությամբ կիրականացի յոթ թռիչք, հինգ՝ Սինգապուր, վեց՝ Մանիլա եւ երկու թռիչք՝ Ջակարտա։ Ավիաընկերությունն ացնած շաբաթ նաեւ հայտարարել է, որ ինքնաթիռների մաքրումն ու ախտահանումը կկատարվի յուրաքանչյուր թռիչքից հետո։

ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  2076 դեպք, մահացել է 11 մարդ։ Երկրի իշխանությունները մտցրել են մի շարք սահմանափակումներ՝ ներառյալ թռիչքների արգելքն ու սահմանների, արեւտրի կենտրոնների, ժամանցային վայրերի եւ շուկաների փակումը, ինչպես նաեւ սահմանել են պարետային ժամ։