«Զվարթնոց» միջազգային օդանվակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւան հատուկ չվերթը:

Այս չարտերային թռիչք Հայաստան է տեղափոխվում 222 ՀՀ քաղաքացի:

NEWS.am-ի թղթակիցը  հաղորդում է, որ Զվարթնոց օդանավակայանում են մեծ թվով ոստիկաններ, տարածք են բերվել մի քանի մարդատար, մեծ ավտոբուսներ, որոնցով քաղաքացիներին կտեղափոխեն կարանտինի վայր:

Այստեղ են նաեւ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները հատուկ հանդերձանքով:

Հավելենք, որ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք: