ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 6-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել է զինծառայողների պատրասվածության աստիճանը։

Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն: