Hofele-Design  գերմանական ատելյեն ստեղծել է Mercedes-AMG E 53 Cabriolet-ի շքեղ տարբերակը Maybach-ի ոճով։ Առկա է ավտոմեքենայի միայն մեկ նմուշ եւ այժմ այն վաճառվում է 168 929 եվրոյով․ Գերմանիայում այդքան արժե S 600 սեդանը, հաղորդում է Motor-ը։

Վիզուալ առումով Mercedes-AMG E 53 Cabriolet by Hofele-ը հնարավոր է ճանաչել Royal Peacock Blue կապույտ «մետալիկ» ներկով, բամպերների փայլուն սեւ ներդիրներով, ռադիատորի ֆիրմային ցանցով, կողային մասերում դեկորատիվ տարրերով BMW 7-ի ոճով եւ քրոմապատ շետշադրմամբ։ Ի լրումն դրա՝ կաբրիոլետը զարդարված է 21 դյույմանոց Turbine անվահեծերով, որոնց «բահիկները» անփայլ արծաթագույն են եւ ծայրերում փայլեցված։

Կաբրիոլետի սրահն ամբողջովին կաշեպատ է․ բեժ Magnolia-ով եւ կապույտ Royal Blue-ով։ Կտորի մասերը կարված են ձեռքով, սակայն դեկորատիվ կարերը վստահվել են համակարգչային կառավարմամբ բարձրորակ հաստոցներին։ Mercedes-AMG E 53 Cabriolet-ի հատակին գառան բրդից խալիներ են։