Մահացու կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարող եվրոպական երկրների առաջնորդները բախվում են ԵՄ-ի համար «ամենամեծ փորձության հետ», հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է AFP-ը։

Մերկելը կոչ է արել եվրոպական երկրներին միավորվել աշխարհամասում տարածված պանդեմիայի հետեւանքով վերականգնվելու համար։ «Ըստ իս՝ Եվրոպական միությունը կանգնած է ամենամեծ փորձության առաջ իր հիմնադրման օրից ի վեր»,-նախազգուշացրել է Մերկելը եվրագոտու առանցքային ֆինանսների նախարարների միջեւ համաժողովի նախօրեին, որոնք պետք է համաձայնեցնեն ԵՄ տնտեսական փրկության ծրագիրը։ «Դա ազդում է բոլորի վրա եւ, հետեւաբար, բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Գերմանիայի, որ Եվրոպան հաղթահարի այդ փորձությունը նոր ուժով»,-ասել է նա։