Հակամարտությունը կարգավորելու շանսերը մեծ չեն առանց Արցախի մասնակցության։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Անհնար է կարգավորել հակամարտությունն առանց բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության։ Քանի դեռ Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ, մենք չենք կարող բարձր գնահատել առաջխաղացման շանսերը։ Անհնար է լուծել հարցն առանց Արցախի մասնակցության»,-ընդգծել է Փաշինյանը։