Հայաստանի քաղաքացիներին դեպի հայրենիք տարհանելու հարցը երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նա նշել է, որ այսօր Մոսկվայից ինքնաթիռ է ժամանել, Ռուսաստանի մայրաքաղաքից պլանավորվում է կատարել եւս մեկ թռիչք։

Հայաստանի իշխանությունները կազմակերպել են մի քանի հատուկ չվերթներ Իտալիայից, Բելառուսից, Հնդկաստանից։ Թուրքիայից համահայրենակիցներին կանչելը պլանավորվում է իրակացնել մի քանի ավտոբուսներով։