Դիմակները չեն կարող կանգնեցնել համավարակը, մեկուսացումից ելքը պետք է աստիճանական լինի՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Միայն դիմակները չեն կարող կանգնեցնել համավարակը, մեկուսացումից ելքը պետք է աստիճանական լինի: Երկրները պետք է շարունակեն հայտնաբերել, մեկուսացնել եւ բուժել յուրաքանչյուր դեպք եւ հետեւեն յուրաքանչյուր կոնտակտի»,- ասել է ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Նա հայտնել է, որ ապրիլի 18-ին երգչուհի Lady Gaga-ն ուղիղ եթերով համերգ կանցկացնի այլ հայտնի արտիստների հետ, որպեսզի համավարակի դեմ պայքարի համար միջոցներ հավաքվեն:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ղեկավար Մայք Ռայանը նշել է, որ երկիրները, որոնք ցանկանում են հրաժարվել մեկուսացման ռեժիմից, պետք է «աստիճանական մոտեցում» ցուցաբերել, եւ սահմանափակումներն աստիճանաբար չեղարկեն: