ԿԳՄՍ նախարարն արդեն պայմանավորվածություն ունի մեր բջջային կապի օպերատորների հետ, նոր սակագնային փաթեթ են առաջարկելու հատուկ հեռավար ուսուցման համար, որից կարող են օգտվել ինչպես աշակերտները, այնպես էլ ուսանողները: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, դրանք լինելու են արտոնյալ պայմաններով:

Փաշինյանը հավելեց, որ արդեն իսկ բջջային օպերատորներից մեկը մեկնարկել է այդ ծրագիրը, մյուսները կմիանան: