ՕՊԵԿ+-ի հանդիպմանն ընդառաջ նավթի գները կայուն կերպով աճ են գրանցում, վկայում են աճուրդի տվյալները, փոպանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առավոտյան Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 34.04 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 3.53 տոկոսով եւ կազմել 27 դոլար: