Ճապոնիական առաջատար ավտոարտադրող Toyota Motor-ը պաշտպանիչ դիմակների արտադրություն կսկսի` նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Նշվում է, որ դիմակները հագեցած կլինեն թափանցիկ պլաստիկե շերտով, որը պաշտպանում է ոչ միայն բերանի խոռոչը, այլեւ կրողի ամբողջ դեմքը: Ավտոարտադրողը դիմակների խմբաքանակ կուղարկի նաեւ այն բժշկական հաստատություններին, որոնք բախվում են դրանց պակասի հետ:

Բացի այդ, Toyota-ն իր տեխնոլոգիական մշակումները կփոխանցի բժշկական ընկերություններին` ավելացնելով դրանց արտադրանքի, մասնավորապես, թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության ծավալները: