Թուրքիայի Հաթայ նահանգի դպրոցներից մեկում հարձակման է ենթարկվել Աթաթուրքի կիսանդրին։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգի Ռեյհանլըի շրջանի դպրոցներից մեկում տեղադրված Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին անհայտ անձը կամ անձիք կոտրել են ու վնասել։

Դեպքի մասին տեղեկացել են, երբ սոցկայքերում հայտնվել է վնասված կիսանդրու լուսանկարները։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի հետ կապված։