Ամերիկյան Boeing կորպորացիան նախատեսում է, որ Starliner տիեզերանավի նոր առանց անձնակազնի փորձնական թռիչքը կիրականացվի 2020 թվականի աշնանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայկացուցիչ Ռեբեկա Ռիգանը:

«Boeing-ը համագործակցում է NASA-ի հետ, որ որոշի փորձնական ուղեծրային թռիչքի ընդունելի ժամկետները,- ասել է նա: - Չնայած մանրամասները դեռեւս հաստատված չեն, մենք ակնկալում ենք, որ թռիչքը տեղի կունենա 2020 թվականի աշնանը»:

«Մենք որոշել ենք կրկին կատարել փորձնական ուղեծրային թռիչք, որ ցուցադրենք Starliner համակարգերի որակը,- նշված է ավելի վաղ հրապարակված հայտարարության մեջ: - Անօդաչու ռեժիմով եւս մեկ թռիչքը մեզ թույլ կտա կատարել թռիչքային փորձարկումների բոլոր խնդիրները եւ գնահատել Starliner երկրորդ տիեզերանավի աշխատանքը՝ առանց հարկատուների կողմից որեւիցե ծախսի»: Ընկերությունից պարզաբանել են, որ միայն դրանից հետո է ընկերությունը մտադիր «ՄՏԿ տեղափոխել տիեզերագնացների»:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Starliner-ն անօդաչու ռեժիմում Միջազգային տիեզերակայան է արձակվել Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) ավիաբազայից՝ Atlas V տանող հրթիռի միջոցով: Տիեզերանավի միակցումը ուղեծրային համալիրին չեղյալ է հայտարարվել տեխնիկական անսարքությունների պատճառով: Պատճառներից մեկն էր թռիչքային ժամանակի հաշվարկի համակարգի խափանումը: Արդյունքում տիեզերանավը վերադարձվել էր Երկիր:

Ամերիկյան նոր Starliner տիեզերանավը, որը մշակել է Boeing-ը, ունի 13 տոննա զանգված: Այն հաշվարկված է 7 մարդուց կազմված անձնակազմի համար եւ կարող է 60 ժամ ինքնավար թռիչք իրականացնել: