Հայաստանում նկատվում է ձերբակալվածների թվի զգալի կրճատում: Այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի՝ 2019-ի համար եվրոպական բանտերի հարցով վիճակագրության  մեջ:

Վիճակագրության համաձայն՝ 2018-2019 թվականներին Եվրոպայում բանտերում պահման ընդհանուր ցուցանիշը կայուն է մնացել:

2019-ի հունվարի 31-ի դրությամբ 50 քրեակատարողական հիմնարկներում հաշվարկվել է 1 540 484 բանտարկյալ:

Նշվում է, որ զգալի կրճատում է գրանցվել Հայաստանում (-36%), Հյուսիսային Մակեդոնիայում (-29%), Իսլանդիայում (-14%), Բոսնիա եւ Հերցեհովինայում (-11% ), Ռումինիայում (-10%), Մոլդովայում (-8%), Ռուսաստանում (-8%), Ադրբեջանում  (-7%), Նորվեգիայում (-7%), Լատվիայում (-6%) եւ Էստոնիայում  (-5 %):