ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից:

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի համար:

Հայցն ապրիլի 3-ին մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։