WhatsApp մեսենջերը, որը պատկանում է Facebook-ին, աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պայմաններում մինչեւ մեկ անգամ կրճատել է օգտատերերի կողմից այլ մարդկանց տարբեր հաղորդագրություններ վերաուղարկելու հնարավորությունը: Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի մենք մեր օգտատերերին ծանոթացրեցինք հաճախակի վերաուղարկվող հաղորդագրություններ հասկացության հետ, դրանք տարբերվում են կրկնակի սլաքի նշանով: Մենք որոշում ենք կայացրել սահմանափակել նման հաղորդագրությունների վերաուղարկումը: Այժմ դրանք կարելի է վերաուղարկվել միայն մեկ անգամ»,- նշվում է հայտարարության մեջ:

Բավականին հաճախ, ինչպես նշվում է փաստաթղթում, «օգտատերերը WhatsApp-ն օգտագործում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող բուժաշխատողների օգտին ակցիաներ կազմակերպելու համար: Սա իր հերթին հանգեցնում է վերաուղարկվող հաղորդագրությունների թվի աճին: Որոշ հաճախորդներ, ինչպես ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, մտահոգված են այս փաստով, քանի որ դա կարող է նպաստել ապատեղեկատվության տարածմանը: «Մենք կարծում ենք, որ նման հաղորդագրությունների տարածումը հարկավոր է դանդաղեցնել, որպեսզի WhatsApp-ը շարունակի անձնական շփման համար ծառայություն մնալ»,- ընդգծվում է փաստաթղթում:

Օգտատերերին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար մեսենջերը սերտորեն համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների հետ, այդ թվում նաեւ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ առողջապահության ազգային նախարարությունների հետ: Մարտին WhatsApp-ը հայտարարեց, որ հատուկ chatbot է թողարկում, որը տրամադրում է ԱՀԿ-ի տվյալները նոր կորոնավիրուսի վերաբերյալ: Այն ակտուալ եւ ճշգրիտ տեղեկատվություն է տալիս այն մասին, թե ինչպես կանգնեցնել վարակի տարածումը, ինչպես նաեւ խորհուրդներ է տրամադրում ճանապարհորդությունների վերաբերյալ` հերքելով ոչ հավաստի լուրերը կորոնավիրուսի մասին: