ՕՊԵԿ-ն ինձ չի խնդրել ամերիկացի նավթարդյունաբերողներին խնդրել կրճատել արտադրությունը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նավթարդյունաբերությունն առանց այդ էլ անկում է ապրում: «Կարծում եմ, որ դա տեղի է ունենում ավտոմատ կերպով, սակայն ոչ ոք ինչ հարց չի ուղղել, այնպես որ, տեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- նշել է նա:

«Առանց ԱՄՆ-ի գործարք չի լինի»,- ասել է գործակալության աղբյուրներից մեկը՝ խոսելով Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր պայմանավորվածության մասին:

Նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է 30 տոկոսով կամ օրական 30 մլն բարել՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: