Գերմանիայում կորոնավիրուսի տարածումը հետեւելու համար բջջային հավելված են ներկայացրել, հաղորդում է DW-ը:

Այն ներկայացրել է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը:

Հավելվածը հասանելի է սմարթֆոնների, «խելացի» ժամացույցների եւ ֆիթնես ապարանջանների վրա:

Հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ում եւ Google Play-ում:

Հետազոտողներին, մասնավորապես, հետաքրքրում է հանգստի, ինչպես նաեւ քնի եւ արթնանալու պահին զարկերակի հաճախականությունը:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 99 225 մարդ, մեկ օրում՝ 3834 մարդ: Մահացել է 1607 պացիենտ: