Ավիաընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ փոխհատուցել կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների համար: Այս մասին հայտարարել է IATA օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր դե Ժունիակը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ֆինանսական առումով դա անհնար է:

Ավիաընկերությունները քննադատության են արժանացել սպառողների կողմից՝ սահմանված ժամկետում վնասի չհատուցելու համար:

IATA-ն նաեւ հայտնել է, որ աշխատակիցների մեկ երրորդը կամ հեռացվել է կամ ազատվել է աշխատանքից: