Զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված մասնագիտական պարապմունքները:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմն ապրիլի 6-ին անցկացրել է գործնական պարապմունք: Բացազատվել են հրետանային կայանները, ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինության տիրապետման հմտությունները, արագ եւ համակարգված գործելու կարողությունները: