Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Սեբաստիայի փողոցում կայանված իր մեքենայից գողություն են արել։ Հափշտակել էին բջջային հեռախոս, բանալիներ, բաճկոն։

Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 67-ամյա մի տղամարդու։

Նա տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացվել քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։