Ապրիլի 6-ից 7-ը զինված ուժերի զորամիավորումների հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Զինծառայողները կատարելագործել են հաստիքային զենքերի տիրապետման եւ մարտական տարբեր իրավիճակներում կրակի վարման հմտությունները: Պարապմունքներին ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները եւ գրանցել բարձր արդյունքներ: