Ապրիլի 6-ին 5-րդ զորամիավորման հատուկ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ «Խմբերի գործողությունները քաղաքային պայմաններում» թեմայով:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ խմբում գործելու կարողություններ, անսխալ կատարել առաջադրված խնդիրները: