Հարավային Աֆրիկայում հարսնացուն, փեսացուն, հոգեւոր հովիվը եւ հարսանիքի 50 հյուրերը ձերբակալվել են կարանտինը խախտելու համար, որը սահմանվել էր կորոնացիրուվի տարածման դեմ պայքարի շրջանակում։

Միջոցառումները ներառում են հանրային միջոցառումներ անցկացնելու համազգային արգելք։

Հարսանիքն ընդհատվել էր ոստիկանների ժամանումից հետո, հաղորդում է Newsweek-ը։

Ձերբակալությունից հետո քաղաքապետ Մդուդուզի Մխլոնգոն քննադատել էր կարանտինը խախտողների արարքը։

«Մենք ձերբակալել ենք 50 մարդու անօրինական հարսանիքի ժամանակ։ Մենք նաեւ ձերբակալել ենք հոգեւոր հովվին, որը վարում էր արարողությունը, եւ բոլոր ներկաներին։ Մենք ցանկանում ենք հրավիրել մեր ժողովրդի ուշադրությունը կառավարությանը լսելու կոչով։ Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն աճում է, եւ այդ պատճառով մարդկանց համար շատ կարեւոր է մնալ տանը»,-ասել է Մխլոնգոն։

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Հարավային Աֆրիկայում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1600 հաստատված դեպք եւ դրա հետեւանքով առնվազն 11 մահ։