Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված քաղաքացին 1957 թվականի ծնված է, նրա ընտանիքի անդամների մոտ նույնպես վարակման կասկած կա, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակիչները ինքնամեկուսացվել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, այդ քաղաքացին Հայաստանի Հանրապետության Արտաշատից ժամանել է մարտի 30-ին. «Առաջին իսկ կասկածի դեպքում, երբ տեղեկություն ստացվեց, որ այդ քաղաքացու ընտանիքի անդամները, որոնք ապրում են Արտաշատի շրջանում, կա նրանց վարակված լինելու կասկած, տվյալ անձը Արցախի ատռողջապահության նախարարության կողմից մեկուսացվել է Քաշաթաղի շրջանի բուժհաստատությունում: Դա տեղի է ունեցել ապրիլի 2-ին»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ անձնավորության Արտաշատում ապրող հարազատների մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուս:

ԱՀ պետնախարարն ասաց, որ նախապես հայտնի է եղել քաղաքացու հետ շփում ունեցողների շրջանակը. «Նրանք 17 հոգի են։ Այդ անձինք եւս ինքնամեկուսացված են»։

Մարտիրոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացին ախտանիշներ չի ունեցել:

Արցախի առողջապահության նախարարն էլ հայտնեց, որ կինն ուղեկցող հիվանդություններ չի ունեցել