Նորվեգիան կչեղարկի որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել էին նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էռնա Սոլբերգը, հայտնում է Reuters-ը։

Նախկինում առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Նորվեգիայում համաճարակը «հսկողության տակ» է գտնվում, ինչի մասին է վկայում  այդ հիվանդության փոխանցման ցածր մակարդակը։

Սկանդինավյան երկիրը առաջիններից մեկն էր Եվրոպայում, որը փակել էր մասնավոր եւ պետական հաստատությունները, որպեսզի կանգնեցնի COVID-19-ի տարածումը։

Ընթացիկ սահմանափակումները, որոնք գործում էին մինչեւ ապրիլի 13-ը ներառում են մանկապարտեզների, դպրոցների փակումը, այն արտասահմանցիների մուտքը երկիր, որոնք չեն ապրում եւ չեն աշխատում Նորվեգիայում, ինչպես նաեւ ամառանոցներ այցելությունները։

Մանկապարտեզները կբացվեն ապրիլի 20-27-ը, դպրոցների տարրական դասարանները ապրիլի 27-ից, իսկ նորվեգացիները ամառանոցներ կարող են այցելել ապրիլի 20-ից։

Միաժամանակ, տանը աշխատելը կշարունակվի, եւ նորվեգացիները վարակման դեմ միջոցառումներին դեռ «երկար» պետք է համակերպվեն․ ասել է Սոլբերգը։