Աբխազիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Ռուսաստանի հետ սահմանը: Համապատասխան հրամանագիրը ստրագրել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան:

«Ապրիլի 8-ից ժամը 00:00-ից մինչեւ ապրիլի 20-ը ժանը 00:00-ն սահմանափակել Աբխազիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պետական սահմանը: Սահմանը կարող են հատել միայն դիվանագիտական հաստատությունների աշխատակիցները, զինծառայողները, տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք միջազգային բեռնափոխադրումներ են կատարում»,- ասվում է հրամանագրում: