Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում չափազանց շուտ չչեղարկել սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:

«Ամենակարեւոր մասերից մեկն այն է, որ չափազանց շուտ չհրաժարվենք սահմանափակումներից, որպեսզի նորից հետ չգնանք: Դա նման է նրան, որ եթե դուք հիվանդ ժամանակ սկսեք անկողնուց շուտ վեր կենալ եւ սկսել վազել, ապա հետ կգնանք, եւ բարդություններ կառաջանան»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: